Skip to content
  • Պոդագրայի մասին
    • Ի՞նչ է պոդագրան
    • Պոդագրայի ախտանշանները
    • Պոդագրայի պատճառները
    • Պոդագրայի բարդություններ
    • Պոդագրայի վերաբերյալ վիկտորինա
    • Պոդագրայի տեսակները
  • Ստուգումներ
    • Պոդագրայի հետազոտություններ
    • Միզաթթվի մակարդակը
    • Պոդագրայի ախտորոշում
  • Բուժում
    • Պոդագրայի բուժումը
    • Սուր նոպայի բուժում
    • Բուժման տևական արդյունք
  • Կենսակերպ
    • Կենսակերպ (Պոդագրայի կանխարգելումը)
    • Սննդակարգը պոդագրայի ժամանակ
    • Ֆիզիկական վարժություններ
  • Պոդագրայի նոպան

Պոդա՞գրա. իջնել 6 մգ/դլ-ից ցածր

Պոդագրան կարող է առաջանալ, երբ միզաթթվի մակարդակը արյան մեջ 6.8 մգ/դլ-ից բարձր է: Կարող են ախտահարվել մարմնի տարբեր մասերը:

Կարդալ ավելին
Scroll

Պոդագրան կենսակերպի հետևանքով առաջացող հիվանդություն է:

Պոդագրան ավելի հաճախ ախտորոշվում է արդյունաբերական երկրներում և զարգանում է տարիների ընթացքում արյան մեջ միզաթթվի մակարդակի բարձրացման (հիպերուրիկեմիա) հետևանքով: Առկա են մի շարք գործոններ, որոնք կարող են բարձրացնել միզաթթվի մակարդակը:

6 մգ/դլ-ից ցածր

Միզաթթվի մակարդակը. Միզաթթվի օպտիմալ մակարդակը պետք է լինի ավելի ցածր, քան 6 մգ/դլ, կամ 360 մմոլ/լ:

30-ից 60 տարեկան

Տարիքը. Հիվանդների մեծ մասի մոտ պոդագրան առաջանում է 30-ից 60 տարեկան հասակում:

Կարդալ ավելին

80 %
տղամարդիկ

Սեռը. Տղամարդիկ ավելի հաճախ են հիվանդանում:

Պոդագրայի բազմահամակարգային ազդեցությունն օրգանիզմի վրա

Պոդագրան բազմահամակարգային հիվանդություն է, ինչը նշանակում է, որ այն կարող է ախտահարել մարմնի տարբեր մասերը: Իմացե’ք ավելին, թե ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ պոդագրան մարմնի տարբեր մասերի վրա:

Կարդալ ավելին

Պոդագրան կարող է բուժվել

Պոդագրան բուժելի հիվանդություն է: Սուր պոդագրայի բուժումը դեղորայքային է: Պոդագրայի հետագա նոպաներից խուսափելու համար անհրաժեշտ է ապահովել միզաթթվի մակարդակի մշտական նվազում՝ կենսակերպի փոփոխության և դեղորայքի օգտագործման միջոցով:

Կարդալ ավելին
post-img

Ո՞րն է միզաթթվի օպտիմալ մակարդակը:

Արյան շիճուկում միզաթթվի մակարդակը համարվում է օպտիմալ, երբ այն 6 մգ/դլ-ից կամ 360 մմոլ/լ-ից ցածր է:

Կարդալ ավելին
post-img

Ինչպե՞ս հաղթահարել սուր ցավը:

Պոդագրայի նոպաները չափազանց ցավոտ են: Ահա որոշ խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ թեթևացնել ցավը:

Կարդալ ավելին
post-img

Իսկ ո՞րն է կենսակերպի նշանակությունը:

Կենսակերպի փոփոխությունները, ինչպիսիք են հատուկ սննդակարգ պահպանելը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը , կարող են օգնել կանխարգելել պոդագրայի առաջացումը: Ահա որոշ խորհուրդներ, որոնց կարող եք հետևել:

Կարդալ ավելին

Իմացե՛ք ավելին պոդագրայի մասին մեր՝

«Պոդագրայով տառապող հիվանդների գրքույկ»-ից

Ներբեռնել PDF

Միզաթթուն և ուղեղը

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ արյան մեջ միզաթթվի մակարդակի բարձրացումը կարող է վնաս հասցնել ուղեղի զարկերակներին և երակներին՝ ազդելով ուղեղի կառուցվածքի և գործառույթի վրա:

Միզաթթուն և ականջները

Գլխի և պարանոցի շրջանում ականջներն ամենատարածված հատվածն են պոդագրայի տոֆուսների՝ միզաթթվի բյուրեղների կուտակումով պայմանավորված փափուկ հյուսվածքներում հանդիպող հանգույցների համար: Տոֆուսները կարող են առաջանալ հոդերում, աճառներում, ոսկրերում և մարմնի այլ հատվածներում: Նրանք սովորաբար անցավ են և բավականին արտահայտված: Դրանք չեն արյունահոսում, չեն թեփոտվում և չեն առաջացնում մաշկի կարմրություն: Ավելի մեծ տոֆուսները կարող են ներթափանցել մաշկի տակ և արտազատել կավճանման զանգված:

Միզաթթուն և սրտանոթային խնդիրները

Միզաթթվի բարձր մակարդակը կարող է երկարատև ազդեցություն ունենալ արյունատար անոթների վրա և հետագայում մեծացնել սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Սրտանոթաին համակարգի վնասումը կարող է նաև պատասխանատու լինել արյան մեջ միզաթթվի բարձր մակարդակի համար, որն ուղեկցվում է արյան բարձր ճնշման հետ: Հաճախ հանդիպում են հիպերուրիկեմիայի և շաքարային դիաբետի միաժամանակյա առաջացման դեպքեր: Արյան բարձր ճնշման և ճարպակալման հետ մեկտեղ ռիսկի այդ գործոնները ներկայացված են «նյութափոխանակության (մետաբոլիկ) համախտանիշ» տերմինի ներքո: Միզաթթվի բարձր մակարդակը նաև կապված է սրտանոթային հիվանդություների, արյան շրջանառության խնդիրների հետ, ինչպիսիք են ծայրամասային զարկերակների հիվանդությունը (ԾԶՀ), սրտային անբավարարությունը և կաթվածը:

Միզաթթուն և երիկամները

Միզաթթվի բյուրեղները հաճախ կուտակվում են երիկամների մեջ՝ առաջացնելով երիկամային քարեր, որոնք էլ հետագայում խոչընդոտում են օրգանիզմից միզաթթվի դուրս բերմանը ։ Պոդագրայով տառապող հիվանդները հաճախակի ունենում են արյան բարձր ճնշում, որը նաև մասամբ պայմանավորված է երիկամների քրոնիկ անբավարարությամբ:

Միզաթթուն և արմունկները

Միզաթթվի բյուրեղները կարող են տեղակայվել երիկամներից բացի այլ տեղերում ևս, օրինակ՝ հոդերում ու շարակցական հյուսվածքներում: Հաճախ ախտահարվում են արմունկները, ինչի արդյունքում զգալիորեն դժվարանում է նրանց շարժումը:

Միզաթթուն և ձեռքերը

Միզաթթվի բյուրեղները կարող են տեղակայվել երիկամներից բացի այլ տեղերում ևս, օրինակ՝ հոդերում ու շարակցական հյուսվածքներում: Ձեռքերը, ոտքերի հետ միասին, առավել հաճախ ախտահարվող հատվածներն են, որի արդյունքում առաջանում է ցավ և զգալիորեն դժվարացնում է դրանց շարժումը:

Միզաթթուն և ծնկները

Հիվանդների 80%-ի մոտ ախտահարվում է ոտքի հոդը. այս դեպքերի 60%-ի ժամանակ ախտահարվում են նախագարշապար-մատոսկրային հոդերը, այսինքն` ոտքի մատների ոսկրերը ոտնաթաթի ոսկրերին միացնող հոդերը: Առավել հազվադեպ ախտահարվում են կոճերի, ուսերի և ծնկների հոդերը:

Միզաթթուն և ոտքերը

Պոդագրայի նախնական նոպաների մեծ մասի (մոտ 50%) դեպքում ախտանշաները դրսևորվում են ոտքի բութ մատի հատվածում: Ընդհանրապես, ոտքերն ու ձեռքերն առավել հաճախ ախտահարվող հատվածներն են, որի արդյունքում ցավ է առաջանում և զգալիորեն դժվարանում է դրանց շարժումը: Առաջին նոպաների 90%-ը մոնոարթրիտ են, որոնց կեսը ներառում է առաջին նախագարշապար-մատոսկրային հոդը (պոդագրա): Սրացումների հիմնական հատվածներն են ոտքերը, կոճերը, ծնկները , ավելի հազվադեպ՝ արմունկները, դաստակները և մատները:

Տեղեկություն
Գովազդային նյութի համարանիշն է` AM_Ade-01-2021_web-V01
Տրված՝ 05.2021թ․
Ուժի մեջ է՝ 05.2023թ․

Պոդագրայի մասին

  • Ի՞նչ է պոդագրան
  • Պոդագրայի ախտանշանները
  • Պոդագրայի պատճառները
  • Պոդագրայի բարդություններ
  • Պոդագրայի վերաբերյալ վիկտորինա
  • Պոդագրայի տեսակները

Ստուգումներ

  • Պոդագրայի հետազոտություններ
  • Միզաթթվի մակարդակը
  • Պոդագրայի ախտորոշում

Բուժում

  • Պոդագրայի բուժումը
  • Սուր նոպայի բուժումը
  • Բուժման տևական արդյունք

Կենսակերպ

  • Կենսակերպ (Պոդագրայի կանխարգելումը)
  • Սննդակարգը պոդագրայի ժամանակ
  • Ֆիզիկական վարժություններ
© 2023 Berlin-Chemie AG
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Իրավական տեղեկատվություն
  • Կապվել մեզ հետ
Powered by WebApricot